Ամեն օր ամեն ինչ փոփոխության է ենթարկվում, մենք էլ այդ թվում: Աճում ենք, հետ ենք գնում, ամեն դեպքում կա շարժ: Աշխարհը դիտարկելու նոր հայեցակետեր կամ հների վերածնունդ: Գլոբալացում: Նմանակում: Կույր կրկնօրինակում: Վատ կրկնօրինակում: Կենցաղային կարծրատիպերի տապալիչ կործանում: Թարմ մտքերի դժվարամարս հաստատում: Սերունդների միջև կոնտակտային թյուրիմացություն...
...Ես ցանկանում եմ, որ ըստ հնարավորին շատ մարդ տեսնի, շփվի այս գեղեցկության հետ: Ես գիտեմ, թե ինչպես են Հայաստանում սիրում, ինչպես են հասկանում ռուսական մեծ մշակույթը: Գիտեմ և դրա համար իմ հավաքածուն նվիրում եմ Երևանին... Արամ Աբրահամյան
Տվյալ նկարագիրը անդրադառնում է հայկական միջնադարյան պատկերագրական միջոցներին 14-րդ դարի Սյունիքի կերպարվեստում` առանձնահատուկ ուշադրություն կենտրոնացնելով Տիրամոր կերպարին: Սյունիքի կերպարվեստը 14-րդ դարում դրսևորվում է իր ողջ հարստությամբ` քանդակագործական ու մանրանկարչական հուշարձանների բազմազանությամբ ու կատարելությամբ: Այդ հուշարձաններից յուրաքանչյուրն իսկ իրենից մեծ արժեք է ներկայացնում և պատկերացում է տալիս տարածաշրջանում արվեստի զարգացման բարձր մակարդակի մասին: